Exercises

Ex1: Fill in the blank with the correct relative pronoun.

1.There are eighteen different kinds of penguins which live south of the equator.

2.Thank you very much for the present that you sent me.

3.This is Mrs. Jones, whose son won the championship last year.

4.His girlfriend, whom he trusted absolutely, turned out to be an enemy spy.

5.The bus crashed into a queue of people, four of whom were killed.

6.A man bought in whose a little girl, hand was cut by flying glass.

7.He paid me $5 for cleaning ten windows, most of which hadn’t been cleaned for at least a year.

8.The chair in which I was sitting suddenly collapsed.

    Ex2: Choose the best answer:

    1.She gives her children everything that they want.

    2.Tell me what you want and I will try to help you.

    3.The place where we spent our holiday was really beautiful.

    §54. Վառելիքի էներգիան։ Այրման տեսակարար ջերմություն։

    1․ Ի՞նչն է Երկրի էներգիայի գլխավոր աղբյուրը:
    Երկիր մոլորակի հիմնական աղբյուրը երկիր մոլորակն է: Երկրի մակերևույթի յուրաքանչյուր քառակուսի մետրը 1վ-ում Արեգակից ստանում է 1.5կՋ էներգիա:

    2. Ի՞նչ է վառելիքը: Վառելիքի ի՞նչ տեսակներ գիտեք:
    Վառելիքներ են կոչվում այն նյութերը, որոնց այրումը նպատակահարմար է մեծ քանակությամբ ջերմություն ստանալու համար։ Վառելիքի տեսակներից են՝ նավթը, գազը, փայտը, քարածուխը և այլն:

    3. Ի՞նչ է վառելիքի այրման տեսակարար ջերմությունը:
    Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ է անջատվում 1կգ զանգվածով վառելիքի լրիվ այրումից, կոչվում է վառելիքի այրման տեսակարար ջերմություն:

    4. Ի՞նչ միավորով է չափվում վառելիքի այրման տեսակարար ջերմությունը միավորների ՄՀ-ում:
    1Ջ/կգ 

    Advertisement

    5. Ի՞նչ է նշանակում «բնական գազի այրման տեսակարար ջերմությունը 4,4·107 Ջ/կգ է» արտահայտությունը:
    1կգ բնական գազի լրիվ այրումից անջատվում է 4,4·107 Ջ էներգիա:

    6. Ինչպե՞ս են հաշվում վառելիքի այրման ժամանակ անջատված ջերմաքանակը:
    Q=qm 

    7. Ի՞նչ բացասական երևույթներ են առաջանում վառելիքի այրման հետևանքով:
    Վառելիքի՝ մեծ չափերով օգտագործումը հանգեցնում է բնական պաշարների աղքատացման և շրջակա միջավայրի աղտոտման:

    8. Ինչպե՞ս կարելի է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը:
    Այս բացասական երևույթների դեմ պայքարելու համար հրատապ է դառնում թե՛ արեգակնային էներգիայի, թե՛ քամու էներգիայի արդյունավետ օգտագործումը:

    Ինչն է ինձ ուրախացնում

    Ինձ շատ է ուրախացնում, երբ իմ ընկերները ինձ շատ շուտ կարողանում են հասկանալ, մտնել ինձ դրության մեջ։Դա ամենակարևոր և ամենաուրախացնող բաներից մեկն է ինձ համար։Փոքր ժամանակ ես ուրախանում էի նույնիսկ ամենաչնչին բանից, օրինակ երբ ինձ ասում էին արի գնանք զբոսնելու։Հիմա այդքան էլ այդպես չէ, հիմա ես ուրախանում եմ անսպասելի նամակներից, որոնք կյանքում մտքովս չէին կարող անցնել, որ ինձ կուղարկեն։Այն ժամանակ չէի կարողանում հարմարվել կամ ուրախանալ ուրիշի հաղթանակի վրա, իսկ հիմա շատ ուրախ եմ, որ եթե իմ մոտ չի ստացվում, իմ մրցակիցը կարողանում է հաղթել , և գուցե ինձ վատ զգամ, բայց ուրախանում եմ իր հաղթանակով։Ամենա վատ և տխուր իրավիճակներում իմ ընկերները կարողանում են այնպես անել, որ ես սկսեմ մոռանալ դրա մասին, նույնիսկ այն մարդը ու ճանաչում եմ ընդհամենը 5 ամիս ։Ես շատ ուրախ եմ, որ ունեմ լավ ընկերներ , ովքեր կարողանում էն ինձ ուրախացնել։Ուրախեմ , որ ունեմ լավ շրջապատ, լավ ընտանիք, հարազատներ և մտերիմ մարդկանց։

    Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն

    Էդմոնդե դե Ամիչիսը իտալացի գրող, քաղաքական գործիչ, լրագրող, մանկագիր և բանաստեղծ է: Հռչակվել է «Սիրտը» վիպակով, որը գրված է դպրոցականի ծրագրի ձևով։

    Ջուլիոն սովորում էր ութերորդ դասարանում: Նա սև մազերով ու գունատ դեմքով տասնչորսամյա մի գեղեցիկ տղա էր՝ երկաթուղու ծառայողի ավագ որդին: Նրանց ընտանիքը մեծ էր, հոր աշխատավարձը՝ քիչ, և ծնողները դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում: Ուսման հարցում հայրը խիստ էր ու պահանջկոտ, քանի որ Ջուլիոն պետք է լավ սովորեր, ստանար ավարտական վկայական, աշխատանքի անցներ և օգներ հորը: Այդ պատճառով էլ տղան շատ էր պարապում ու թեև լավ էր սովորում, հայրը միշտ շտապեցնում էր ու խրախուսում որդուն: Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը կողմնակի գործ էր վերցնում և գիշերները նստում գրասեղանի առաջ: Նա խոշոր փաթեթների վրա գրում էր հասցեներ և ազգանուններ և յուրաքանչյուր հինգ հարյուր փաթեթի համար ստանում է երեք լիրա: Բայց այդ աշխատանքը շատ էր հոգնեցնում նրան, և հաճախ ճաշի նստած պահերին նա գանգատվում էր տեսողությունից: 
    Մի անգամ Ջուլիոն ասաց հորը.
    -Հայրի ՛կ, թո ՛ւյլ տուր՝ գիշերները աշխատեմ քո փոխարեն:
    Բայց հայրը պատասխանեց.
    -Ո ՛չ, տղա ՛ս, դու պետք է սովորես: Քո դասերն ավելի կարևոր են, քան իմ փաթեթները: Այլևս չխոսենք այդ մասին:
    Որդին գիտեր, որ նման դեպքերում անհնար է հոր հետ վիճել, և այլևս չպնդեց, բայց հետո ահա թե ինչ արեց:
    Ջուլիոն սպասեց, որ հայրը անկողին մտնի, ապա ինքը անձայն հագնվեց, մտավ հոր առանձնասենյակը, վառեց լամպը, նստեց գրասեղանի առաջ և սկսեց գրել՝ ճիշտ և ճիշտ նմանակելով հոր ձեռագիրը: Հաջորդ օրը հայրը շատ բարձր տրամադրություն ուներ.
    — Դե ՛, Ջուլիո, քո հայրը դեռ կարգին աշխատող է: Երեկ երկու ժամում ես մեկ երրորդով ավելի հասցեներ եմ գրել, քան նախորդ օրը: 
    Հաջողությունից ոգևորված՝ հաջորդ օրը Ջուլիոն նորից անցավ գործի, Եվ այսպես շատ գիշերներ աշխատեց նա:
    Այդպես ամեն գիշեր աշխատելով՝ Ջուլիոն քունը չէր առնում, առավոտյան վեր էր կենում հոգնած, իսկ երեկոները՝ դասերը պատրաստելիս, աչքերն իրենց-իրենց փակվում էին:
    -Ջո ՛ւլիո,- ասաց հայրը մի անգամ առավոտյան,- ես քեզ այլևս չեմ ճանաչում. վերջին ժամանակներս դու բոլորովին փոխվել ես: Ես դժգոհ եմ քեզնից:
    Տղան մտքում որոշեց վերջացնել իր գիշերային աշխատանքը, բայց նույն օրը՝ ճաշի ժամանակ, հայրը ուրախ ասաց.
    — Գիտե՞ք՝ այս ամիս ես իմ փաթեթներով երեսուներկու լիրա ավելի եմ վաստակել, քան անցյալում:
    Այս խոսքի վրա նա հանեց քաղցրավենիքով լի մի ծրար, որ գնել էր՝ ընտանիքի հետ այդ արտակարգ իրադարձությունը տոնելու: Երեխաները ծափ տվին ուրախությունից: Իսկ Ջուլիոն ինքնիրեն մտածեց. Ո ՛չ, իմ խե ՛ղճ հայրիկ, ես ստիպված դեռ էլի պիտի խաբեմ քեզ: Եվ նա շարունակեց իր գիշերային աշխատանքը:
    Մի անգամ հայրը գնաց դպրոց՝ որդու՝ Ջուլիոյի վիճակից անհանգստացած՝ ուսուցչի հետ խոսելու:
    -Ձեր որդուն այլևս առաջվա պես ուսումը չի հրապուրում: Դասերի ժամանակ ննջում է, հորանջում, ցրված է, մինչդեռ նա կարող է փայլուն հաջողությունների հասնել,- ասաց ուսուցչուհին;
    Այդ վերեկո հայրը շատ խիստ խոսեց Ջուլիոյի հետ: 
    -Դու տեսնում ես, որ ես առողջությունս քայքայում եմ աշխատելով, որ դուք լավ սովորեք, իսկ դու ինձ չես օգնում:
    Ջուլիոն սաստիկ նիհարեց և գունատվեց: Մայրը սկսեց անհանգստանալ, բայց հայրը, հարևանցի նայելով որդուն նկատեց.
    -Դա նրանից է, որ նրան տանջում է խղճի խայթը: Նա այդպիսի տեսք չուներ, երբ լավ էր սովորում և շատ լավ աշակերտ էր:
    Ջուլիոն վերջնականապես որոշեց դադարեցնել գիշերային աշխատանքը: Նույն այդ գիշեր նա վերջին անգամ վերկացավ անկողնուց, մտավ առանձնասենյակ, վերցրեց գրիչը: Բայց ձեռքը մեկնելիս դիպավ գրքին: Գիրքն ընկավ հատակին: Արյունը խփեց Ջուլիոյի երեսին. հանկարծ ու հայրը արթնանա: Տղան ականջը հպեց դռանը. ամեն ինչ լուռ էր: Ու սկսեց լարված գրել: Նա գրում ու գրում էր, իսկ այդ ժամանակ հայրը արդեն կանգնել էր նրա թիկունքում: Ընկնող գրքի աղմուկից նա արթնացել էր: Հայրը տեսավ փաթեթի վրա սահող գրիչն ու ամեն ինչ հասկացավ: Անհունք քնքշանքի ու զղջման զգացումը տիրեց նրան: Հոր ձեռքերը գրկեցին Ջուլիոյի գլուխը, իսկ նա անակնկալից ճչաց.
    -Հայրիկ, ների ՛ր ինձ, ների ՛ր:
    — Ո ՛չ, այդ դո ՛ւ ներիր ինձ,- պատասխանեց հայրը արցունքներից դողահար ձայնով՝ համբույրներով ծածկելով որդու գլուխը,- ես ամեն ինչ հասկացա, իմ թանկագին տղա, գնանք ինձ հետ:
    Եվ հայրը Ջուլիոյին տարավ արթնացած մոր անկողնու մոտ:
    — Համբուրի ՛ր մեր սքանչելի տղային,- ասաց նա,- Ջուլիոն չորս ամիս չի քնել և աշխատել է իմ փոխարեն: Ես այնպես դաժանորեն տանջում էի նրան, մինչդեռ նա վաստակում էր մեր հացը:
    Չորս ամսվա մեջ առաջին անգամ Ջուլիոն թեթևացած սրտով մտավ անկողին և քնեց երկար: Չորս ամսվա մեջ առաջին անգամ նա քնեց խաղաղ քնով և ուրախ երազներ տեսավ, իսկ երբ արթնացավ, իր կողքին ՝ անկողնու ծայրին, տեսավ քնած հոր գլուխը:

    Առաջադրանքներ:
    1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:

    Իմ կարծիքով , ոչ, հայրը ոչ միայն պիտի սիրի սովորելու համար, այլ նաև այս դեպքում նրա աշխատասիրության և չարչարման համար։
    2. Ինչպե՞ս  կգնահատես Ջուլիոյի արարքը:

    Ջուլիոյի արարքը շատ լավ գործ էր , թե իր, թե ընտանիքի համար։Չնայած նրան, որ նա խափեց հորը, նա միևնույն շատ լավ արարք գործեց օգնելով հորը։


    3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:

    Ես տան ամենափոքրն էի , և երբ իմ քրոջ երեխաները չէին ծնվել, իմ վրա ավելի շատ էին ուշադրություն դարձնում, բայց հենց ծնվեցին, սկսեցին նրանց մասին ավելի շատ հոգ տանել։Բայց դա բան չի փոխում , որովհետև ինձել, քույրիկներիսել և աղբայրներիսել շատ են սիրում։Ես ինձ անտեսված չեմ զգացել, և եթե նույնիսկ զգացելդմ, ես դիմելեմ իմ ծնողներին և նրանք ինձ բացատրելեն։


    4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:

    Մեկ տարի առաջ, երբ արդեն տիրապետում էի Adobe Illustrator և Adobe Photoshop ծրագրին, իմ եղբայրը ինձ տալիս էր առաջադրանքներ, և ես այդ ծրագրերով աշխատելով օգնում էի նրան , որպեսզի նա գնար նկարահանման։


    5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:

    Ընդհանուր գծերով ներկայացրե՛ք՝ արևմտահայության վիճակը Օսմանյան կայսրությունում:

    Թուրքական կառավարությունը հաճախակի փոխում էր Արևմտյան Հայաստանի վար չական բաժանումը։ Դա արվում էր այն նպատակով, որ ոչ մի նահանգում հայերը մեծամասնություն չկազմեին:

    XIX դ. վերջին Արևմտյան Հայաստանի տարածքը բաժանված էր վեց նահանգների (վիլայեթներ): Դրանք էին՝ Վանի, Էրզրումի (Կարին), Բիթլիսի, Դիար- բեքիրի, Խարբերդի և Սեբաստիայի նահանգները: Այս վարչական բաժանումը պահպանվեց մինչև Առաջին աշխարհամարտը։

    Օսմանյան պետության հայահալած քաղաքականու- թյան հետևանքով բուն երկրում հայերի թիվը գնալով պակասում էր, իսկ մահմեդականներինը` ավելանում։

    Թուրքական կառավարությունը տարբեր միջոցներով արգելում էր հայ գյուղացիներին դառնալ հողի սեփականատերեր: Սուլթան Աբդուլ Համիդ II–ը թույլատրեց քուրդ ավատատերերին ամրանալ հայկական հողերի վրա, որի հետևանքով բազմահազար հայեր հողազրկվեցին։

    Հայոց պատմություն ,Էջ 184-185, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել:

    Առաջադրանք 2

    Հայոց պատմություն , Էջ 183-184, կատարել 5-10-րդ առաջադրանքները /գրավոր/

    Հայոց պատմություն ,Էջ 186-187, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել:

    Ապրիլ ամսվա հաշվետվություն

    Գործնական քերականություն
    Հատկացուցիչների մասին գործնական քերականություն
    Գործնական քերականություն էլի հատկացուցիչների մասին

    https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf6kVh0z8USMd8NTpvNEdqnxQYUOV0F_PAzUKAXXeRYnve3fA/viewform

    Ֆլեշմոբը կատարել եմ

    Նախապատրաստական աշխատանք Արատես մեկնելու նպատակով
    Արատեսի հաշվետվություն
    Գործնական քերականություն
    Մաս երկրորդ

    Տեքստային աշխատանք

    Տեքստային աշխատանք

    Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։

    Շրջագայել-անորոշ, ուսումնասիրել-անորոշ, պարգևող-ենթակայական, պատճառող-ենթակայական, նշմարվող-ենթակայական, անվանել-անորոշ:

    Գտիր մեկական ա ներքին, ու, վա հոլովումներին ենթարկվող գոյականներ։

    Մռթմռթում, ուշադրության,

    Մուգ գրված գոյականների հոլովները որոշիր։

    Ավանդությունները-ուղղական, հիացմունք-հայցական, հուշարձանները-ուղղական, լեռնաշղթաների-սեռական, ձորերով-գործիական, արահետներին-տրական, արջերն-ուղղական, գիշերը-ուղղական, ձիերին-տրական, թափից-բացառական:

    Գտիր դերանունները (5 հատ), որոշիր տեսակները։

    Որոշել էինք շրջագայել հավաքել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պարգևող պատմական հուշարձանները ճարտարապետական կոթողները։

    Շրջում էինք ձիերով հաղթահարում լեռնաշղթաների հոգնություն պատճառող բնական  խոչընդոտները անցնում անդնդախոր ձորերով։ Ձիրեին ազատ արձակելով նստում էինք բարձունքների վրա ակնապիշ նայում հազիվհազ նշմարվող օձագալար արահետներին դիտում բացատները որտեղ լուսնկա գիշերներին կղտարներն էին խայտում արջերն էին մրթմրթում գնում իրենց որբերը։ Ահա փոքրիկ լիճը ալիքների բեկբեկուն արփիափայլով աչքի պես վճիտ տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր երբ գիշերը վրա էր հասնում ճանապարհը վստահում էինք ձիերին։ 

    Առաջնորդություն

    Բերեք հասարակական առաջնորդի օրինակ ձեր կյանքից

    Օփրա Գեյլ Ուինֆրի, ամերիկյան լրատվամիջոցների սեփականատեր, թոք շոուի հաղորդավար, դերասանուհի, պրոդյուսեր և բարեգործ։ Առավել հայտնի է իր The Oprah Winfrey Show թոք շոուով, որն իր տեսակի մեջ ամենաբարձր վարկանիշն ուներ և 1986 թվականից մինչև 2011 թվականները ցուցադրվում էր ամբողջ երկրում։ 

    ներկայացրեք այն հատկանիշները, որոնց համաձայն՝ նրան ընկալում են որպես առաջնորդ։

    Օփրա Ուինֆրիին ընկալել են որպես առաջնորդ իր բացառիկ հաղորդակցման հմտությունների,կարեկցանքի, ազդեցության լրատվամիջոցների վրա,մարդասիրական ջանքեր և սոցիալական նպատակների շահերի պաշտպանություն հիմքով:

    Առաջադրանք 1

    Հայոց պատմություն , Էջ 180-182, կատարել 1-5-րդ առաջադրանքները /գրավոր/

    Հայոց պատմություն ,Էջ 184-185, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել:

    Առաջադրանք 2

    Հայոց պատմություն , Էջ 183-184, կատարել 5-10-րդ առաջադրանքները /գրավոր/

    Հայոց պատմություն ,Էջ 186-187, ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները և հիմնավորել:

    Мои друзья

    Привет, я Мари и я расскажу вам о своих друзьях. У меня много друзей, хотя не со всеми из них я близок. Вообще, когда я была маленькой, я думала, что мне не повезло с друзьями, потому что тогда меня никто не понимал. Но сейчас у меня есть много друзей .Я очень рад, что у меня есть такие друзья, как они. У меня была хорошая подруга в 7 классе, и я думал, что она самая лучшая. Потом ей удалось меня оскорбить несколькими словами из-за какой-то глупой истории так, что я не забуду на всю жизнь, и после этого случая я смог понять, кто хороший друг, а кто фальшивый. .Надеюсь, мои друзья не оставят меня одного в жизни. Я рад, что в начале года у меня появился друг, который меня хорошо понимает. Я благодарю своих друзей, которые со мной до сих пор и всегда будут со мной.Сейчас я расскажу о некоторых из моих хороших друзей. Например, Натали, одна из моих лучших подруг. Я встретил ее в Аратесе , и у меня с ней сложилась отличная связь. Она понимает меня в любой ситуации и одна из немногих. друзья, которым я могу спокойно доверить свои секреты.Лия и Адрина. Я доверяю им одинаково. Они мои одноклассники и мои хорошие друзья, я много путешествовал с ними, и мне нравится проводить с ними время. Анна Мария тоже моя подруга, а также сестра Адрины.Про остальных продолжать не хочу, потому что это займет много времени, но я уверена, что они все очень добрые , и не зря что они мои подруги.