Խնդիրներ մասերով և տոկոսներով

  1. Գտեք 15-ի 2/3 մասը

15×2/3=10

  1. 16-ը 20-ի ո՞ր մասն է

16:20=4/5 

  1. Գտեք թիվը, եթե հայտնի է, որ նրա 0,75 մասը հավասար է 225:

225×100/0,75=300

  1. 45-ի ո՞ր մասն է հավասար 18:

18:45 =2/5

  1. Տրված են չորս թվեր՝ 16, 24, 60, 36.

1. Գտեք տրված չորս թվերի 0.75 մասը
(16+24+ 60+ 36) x 0,75=102

2. Առաջին և երկրորդ թվերի գումարը երրորդ թվի որ մասն է:

(16+24):60=2/3

3. Չորրորդ և երկրորդ թվերի տարբերությունը երրորդ թվի ո՞ր մասն է:

(36-24):60=1/5

4. Երկրորդ և չորրորդ թվերի արտադրյալը առաջին և երրորդ թվերի արտադրյալի որ մասն է:

(24×36) : (16×60)=864/960=9/10

5. Երրորդ թվի 2/3 մասը քանի՞ անգամ է մեծ երկրորդ և առաջին թվերի տարբերությունից:

(60:3×2) : (24-16)= 5

Տանը

6.Գտնել 75-ի 40%-ը։
75×40:100=30
Պատ․՝ 30։

7․ 36-ը 80-ի ,որ % է։
80xX:100=36
80X=3600
X=3600/80
X=45%
Պատ․՝45%:

8. Գտնել թիվը ,եթե հայտնի է ,որ նրա 35% հավասար է 42։
Լուծում
Xx35:100=42
35X=42001
X=4200/35
X=120
Պատ․՝120։

9․ 450-ի ,որ % է հավասար 81-ի։
450xX:100=81
450X=8100
X=8100/450
X=18
Պատ․՝18։

10․ 120-ը մեծացրեք 30%-ով։
1)120×30:100=36
2)120+36=156
Պատ․՝ 156։

11․ 175-ը փոքրացրեք 60%-ով։
1)175×60:100=105
2)175-60=115
Պատ․՝115։

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։ 

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:

1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: 

Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:

1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Համառ ու հետևողական գործունեություն է ծավալել`   պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ:

Միաբանությունը 1772թ. երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811թ. հաստատվել է Վիեննայում: Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։

Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները: