Մարտ ամսվա կենսաբանության ամփոփում

1. Ներկայացնել պոլիպ հիդրայի արտաքին կառուցվածք և ինչպես է նա շարժվում

Հիդրա, հիդրայի կառուցվածքը, բազմացումըՀիդրայի մարմնի արտաքին՝ էկտոդերմային շերտում կան մաշկամկանային, նյարդային, խայթող և միջակա բջիջներ: Մաշկային բջիջները կազմում են հիդրայի ծածկույթը և միաժամանակ կատարում տեղաշարժման դեր: Հիդրան տեղաշարժվում է մերթ ներբանով, մերթ շոշափուկներով՝ հենվելով ստորջրյա առարկաներին:

2.Ներկայացնել հիդրայի սեռական և անսեռ բազմացումը

Հիդրան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով: Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ եղանակով՝ բողբոջմամբ:Բողբոջման ընթացքում հիդրայի մաշկամկանային պարկի արտաքին և ներքին շերտերը արտափքվում են՝ առաջացնելով բողբոջ: Այն մեծանում է և սկսում է զարգանալ. ազատ ծայրին առաջանում են բերանային անցքը և շոշափուկները:

3.Տափակ որդերի ընդհանուր բնութագիրը

Տափակ որդերը հանդիպում են ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում, իսկ որոշ տեսակներ անցել են մակաբուծային ապրելակերպի և տեղակայվում են մարդկանց ու կենդանիների տարբեր օրգան-համակարգերում: Տափակ որդերին բնորոշ են ոչ միայն իսկական կենդանական հյուսվածքներ, այլ նաև իսկական օրգաններ: Տափակ որդերից սկսած կենդանիների թագավորությունում կյանքի կազմավորումը կարելի է արդեն դիտարկել նաև օրգան — համակարգերի մակարդակով: Նույն գործառույթը կատարող օրգանները սկսում են միավորվել ընդհանուր օրգան — համակարգերում:

4.Սպիտակ կլանարիա

5.Լյարդի ծծան

Լյարդի ծծանը ունի 3−4 սմ երկարությամբ տերևանման մարմին, որի առջևի մասում գտնվում է բերանը: Փորի կողմում գտնվում է փորային ծծանը, որով որդը ամրանում է տիրոջ օրգանիզմին:Լյարդի ծծանը ապրում է եղջերավոր անասունների, ինչպես նաև մարդու լյարդում ու լեղապարկում: Սնվում է լյարդի բջիջներով և արյունով: Ունի մարսողական համակարգ, սնունդը բերանից անցնում է կլան, որից հետո՝ ճյուղավորված աղի:

6.Կլոր որդերի ընդհանուր բնութագիրը

Կլոր որդերի մարմինը ունի երկարավուն խողովակի տեսք: Կլոր որդերի մոտ ձևավորվում է մարմնի առաջնային խոռոչը, որը գտնվում է մաշկամկանային ծածկույթի տակ և շրջապատում է ներքին օրգանները: Կլոր որդերի մարմնի առաջնային խոռոչը լցված է հեղուկով: Կլոր որդերի նյարդային համակարգը կազմված է շուրջկլանային նյարդային օղակից և դրանից դուրս եկող նյարդային բներից, որոնք միանում են բազմաթիվ նյարդաթելերով:

7.Ասկարիդ

Ասկարիդներ, կլոր որդերի ընտանիք։ Մարդու ասկարիդի մարմինն իլիկաձև է։ էգի երկարությունը 25-40 սմ է, արուինը՝ 15-25 սմ։ Բաժանասեռ է։ էգն օրական կարող է դնել մինչև 250 հազար ձու, որոնց հասունացումը տեղի է ունենում արտաքին միջավայրում։ Մակաբույծը զարգացման ընթացքում կատարում է լյարդաթոքային բարդ միգրացիա։ Ասկարիդի ինվազիոն ձվերը, սննդի կամ ջրի հետ ընկնելով մարդու օրգանիզմ, առաջացնում են թրթուր, որը թափանցում է աղիներ, ապա արյան հոսքով հասնում լյարդ, սիրտ, թոքեր, բրոնխներ և բերանի խոռոչ, երկրորդ անգամ ընկնելով մարսողական օրգաններ՝ դառնում է սեռահասուն մակաբույծ։

8.Հղումներով ներկայացնել Մարտ ամսվա բլոգային աշխատանքները

Տափակ որդերի տիպի բնութագիրը

գործառութային առանձնահատկություններըՕղակավոր որդերի կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները

Փետրվար ամսվա կենսաբանության ամփոփում

1.Ներկայացնել կանաչ էվգլենա տարածվածությունը, արտաքին և ներքին կառուցվածքը։

Կառուցվածքը` թարթիչներ, կծկվող վակոտլ,ցիտոպլազմա,մեծ կորիզ,փոքր կորիզ,շշիկներ,արտազատվող անցք, մարսողական վակոտլ, մեմբրան, բջջակլան, բջջաբերա։Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, խոնավ հողերում, ջրափոսերում, չհոսող ջրամբարներում։ Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։

2.Էվգլենաի բազմացումը

Էվգլենան հիմնականում բազմանում է անսեռ եղանակով՝ կիսվելով:Կիսվում է մարմնի երկարությամբ, սկզբում բաժանվում է կորիզը, որի մասերը միմյանցից հեռանում են, այնուհետև մտրակի կողքին աճում է երկրորդ՝ նոր մտրակ:

3.Հողաթափիկ ինֆուզորիաի տարածվածությունը, արտաքին և ներքին կառուցվածքը։

 Հողաթափիկ ինֆուզորիաները կարող են ունենալ մինչև 0,33 մմ երկարություն և ծածկված են մանր մազանման օրգանոիդներով, որոնք կոչվում են թարթիչներ 

4.Հողաթափիկ ինֆուզորիաի բազմացում,անսեռ և սեռական։

 Անսեռ բազմացումը նույնական է բոլոր միաբջիջ կենդանիներին.հարմար պայմաններում կատարվում է բջջի լայնական կիսում
Անհարմար պայմաններում երկու ինֆուզորիա մոտենում են միմյանց, և փոքր կորիզը բաժանվում է երկու մասի Ինֆուզորիաների բերանային անցքով կատարվում է կորիզանյութի ժառանգական տեղեկատվության փոխանակություն: Այս երևույթը կոչվում է կոնյուգացիա Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնցից մեծը կարգավորում է կենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին:

Հողաթափիկ ինֆուզորիաի

5.Ներկայացնել միաբջիջ կենդանիների առաջացրած հիվանդությունները, օրինակ`քնախտ, շնախտ, դիզինտերիա,մալարիա և այլն (ընտրել մեկը և ներկայացնել)

Դիզենտերիան մարդկանց և կենդանիների սուր կամ քրոնիկական կրկնվող վարակիչ հիվանդություն, ուղեկցվում է հաստ աղիքի ախտահարումով։Մարդկանց դիզինտերիան տարբերում են բակտերիային և ամեոբային։ Բակտերիայինի հարուցիչները դիզենտերային բակտերիաների խմբի՝ հատկապես Ֆլեքսների և Զոնեի ցուպիկներն են, որոնք ապրում են հիվանդի հաստ, սիգմայաձև և ուղիղ աղիքների ստորին հատվածների լորձաթաղանթի ծալքերում, երբեմն՝ բջիջների մեջ։ Հարուցիչն արտաքին միջավայր է ընկնում հիվանդի կղանքի միջոցով երկար ժամանակ պահպանում իր կենսունակությունը (հատկապես՝ ջրի, կաթի և զանազան սննդամթերքների մեջ)։ Դիզենտերայի ակտիվ տարածողներն են ճանճերը, նպաստող գործոնները՝ բնակչության սանիտարական կուլտուրայի ցածր մակարդակը և հիգիենայի կանոնների խախտումը։ Դիզենտերիայով հաճախ հիվանդանում են մինչև 2 տարեկան երեխաները։ Հարուցիչը մարդու օրգանիզմ է թափանցում ջրի, սննդի և կեղտոտ ձեռքերի միջոցով։ Ստամոքսի թթվային պարունակության ազդեցությամբ դիզենտերիայի բակտերիաների մի մասը ոչնչանում է, մնացածը անցնում աղիքները՝ առաջացնելով բորբոքային և մեռուկացման պրոցեսներ (հաճախ լորձաթաղանթի կատարային փոփոխություններ, երբեմն՝ մակերեսային էրոզիաներ կամ խոցեր)։ Դիզենտերիայի բակտերիաների մահացման և կենսագործունեության ընթացքում առաջանում են թունավոր նյութեր՝ տոքսիններ, որոնք ներծծվում են հաստ աղիքի լորձաթաղանթով, թափանցում արյան մեջ և առաջացնում օրգանիզմի ընդհանուր թունավորում։ Հիվանդության գաղտնի շրջանը 2—3 (1—6) օր է

6.Հղումներով ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքները։

https://marimarinosyan.wordpress.com/2023/02/12/%d5%b0%d5%b8%d5%b2%d5%a1%d5%a9%d5%a1%d6%83%d5%ab%d5%af-%d5%ab%d5%b6%d6%86%d5%b8%d6%82%d5%a6%d5%b8%d6%80%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d6%81%d5%be%d5%a1%d5%ae%d6%84%d5%a8/

Բազմաբջիջ կենդանիներ

Բազմաբջիջ կենդանիների ենթաթագավորության ընդհանուր բնութագիրը

Բազմաբջիջ կենդանիների ենթաթագավորությունը կազմում են զարգացման առավելագույն աստիճանի հասած կենդանի օրգանիզմները: Բազմաբջիջ կենդանիների հիմնական կարգաբանական տիպերը և դասերը, սկիզբ առնելով միմյանցից, հասել են զարգացման բարձրագույն աստիճանի: Բազմաբջիջ կենդանիներից օղակավոր որդերը սկիզբ են տվել առավել կատարյալ մյուս բոլոր օրգանիզմներին: Միջատները հանդիսանում են բնության մեջ ամենաբազմազան օրգանիզմները, ձկները, իրավամբ, ջրային տարածության տիրակալներն են: Բազմաբջիջ կենդանիների ենթաթագավորությունից մարդը ներկայանում է որպես բնության զարդ ու կատարելություն:

3.png

Բազմաբջիջ կենդանիների օրգանիզմը կազմված է միլիոնավոր բջիջների ամբողջությունից, որոնց համակարգված և ամբողջական աշխատանքը այն դարձնում է միավորված ընդհանրական համակարգ:

Բազմաբջիջ օրգանիզմների բջիջները կառուցվածքի և գործառնության հիմնական գծերով նման են միաբջիջ կենդանիների բջիջներին:

Բազմաբջիջ կենդանիների օրգանիզմը.

— ունի մասնագիտացված բջիջներ,

— ունի մասնագիտացված բջիջներից կազմված տարբերակված հյուսվածքներ,

— ունի տարբեր հյուսվածքներից կազմված և խիստ որոշակի գործառույթ ունեցող օրգաններ,

— ունի տարբեր գործառույթներ, բայց նույն նշանակությամբ օրգաններից համախմբված օրգան — համակարգեր,

— ունի մինչև 10 հիմնական օրգան — համակարգերից և մինչև 4 հիմնական հյուսվածքներից կազմված օրգանիզմ:

Նշված յուրահատկություններով պայմանավորված` բազմաբջիջ կենդանիները կազմում են առանձին ենթաթագավորություն, որը պատկանում է կենդանիների թագավորությանը։

Բազմաբջիջ կենդանիները ունեն հետևյալ կարգաբանական դիրքը․

Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և սեռական բազմացումը․

Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և սեռական բազմացումը․

Ինֆուզորիաների չափերը տատանվում են 12 միկրոնից մինչև 3 մմ։ Մարմինը կազմված է ամուր թաղանթից՝ կորտեքսից և դոնդողանման, հատիկավոր շերտից։ Շարժման օրգանելները պրոտոպլազմային թարթիչներն են, որոնց առջևից դեպի ետ թիավարումով ինֆուզորիաները լողում են։ Ինֆուզորիաները ունեն 2 տիպի կորիզ, պոլիպլոիդ մակրոնուկլեուս և դիպլոիդ միկրոնուկլեուս։ Ինֆուզորիաները մեծ մասը սնվում է մանր սնկերով, որոշները գիշատիչ են։ Սնունդը մարսվում է սննդառական վակուոլներում, չմարսված մասնիկները դուրս են թափվում արտաթորման անցքից։ Մեծամասնության մոտ առկա է բջջի օսմոտիկական ճնշումը կարգավորող մեկ կամ մի քանի վակուոլ։ Ինֆուզորիաները դասն ընդգրկում է մոտ 6000 տեսակ և բաժանվում է 5 ենթադասի։ Ապրում են քաղցրահամ ջրերում, ծովերում, մտնում են պլանկտոնի և բենթոսի կազմում։ Լինում են նաև խոնավ հողում, մամուռների մեջ։ Հիմնականում մակաբույծներ են, կան նաև խիստ մասնագիտացված մակաբույծ տեսակներժ:

1.Թարթիչներ 2. Կծկվող վակոտլ 3. Ցիտոպլազմա 4. Մեծ կորիզ 5. Փոքր կորիզ 6. Մեմբրան 7. Բջջաբերան 8. Բջջակլան 9. Մարսողական վակոտլ 10. Արտազատող անցք 11․ Շշիկներ

Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ՝ մակրոնուկլեուս և միկրոնուկլեուս։ Դրանցից մեծը կարգավորում և վերահսկում է սննդառությունը, շնչառությունը, շարժումները, նյութափոխանակությունը, իսկ մյուսը, որն ավելի փոքր է, կարևոր դեր է կատարում բազմացման ընթացքում։ Ամռանը բարենպաստ պայմաններում հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է անսեռ եղանակով՝ կիսվելով լայնությամբ։ Աշնանը անբարենպաստ պայմաններում հողաթափիկ ինֆուզորիայի մոտ դիտվում է սեռական մի գործընթաց, որի ժամանակ երկու ինֆուզորիա մոտենում են միմյանց, միանում բերանային անցքով, տեղի է ունենում կորիզանյութի փոխանակում, ապա՝ հեռանում։ Այդ երևույթը կոչվում է կոնյուգացիա։