Ինչն է ինձ ուրախացնում

Ինձ շատ է ուրախացնում, երբ իմ ընկերները ինձ շատ շուտ կարողանում են հասկանալ, մտնել ինձ դրության մեջ։Դա ամենակարևոր և ամենաուրախացնող բաներից մեկն է ինձ համար։Փոքր ժամանակ ես ուրախանում էի նույնիսկ ամենաչնչին բանից, օրինակ երբ ինձ ասում էին արի գնանք զբոսնելու։Հիմա այդքան էլ այդպես չէ, հիմա ես ուրախանում եմ անսպասելի նամակներից, որոնք կյանքում մտքովս չէին կարող անցնել, որ ինձ կուղարկեն։Այն ժամանակ չէի կարողանում հարմարվել կամ ուրախանալ ուրիշի հաղթանակի վրա, իսկ հիմա շատ ուրախ եմ, որ եթե իմ մոտ չի ստացվում, իմ մրցակիցը կարողանում է հաղթել , և գուցե ինձ վատ զգամ, բայց ուրախանում եմ իր հաղթանակով։Ամենա վատ և տխուր իրավիճակներում իմ ընկերները կարողանում են այնպես անել, որ ես սկսեմ մոռանալ դրա մասին, նույնիսկ այն մարդը ու ճանաչում եմ ընդհամենը 5 ամիս ։Ես շատ ուրախ եմ, որ ունեմ լավ ընկերներ , ովքեր կարողանում էն ինձ ուրախացնել։Ուրախեմ , որ ունեմ լավ շրջապատ, լավ ընտանիք, հարազատներ և մտերիմ մարդկանց։

Оставьте комментарий