Նախապատրաստական աշխատանք

Արատեսի վանք

Արատեսի վանք վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորում՝ համանուն պատմական Արատես գյուղում։ Չնայած պահպանված արձանագրություններին, շատ քիչ տեղեկություններ են հայտնի վանական համալիրի մասին։ Չնայած որ այն 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր

Արատեսի վանական համալիրը բաղկացած է իրար կից գտնվող 4 մեծ և 5 փոքր շինություններից՝ բոլորն էլ կանգնած մի ուղղության վրա՝ հյուսիսից հարավ։ Ինը շինություններից երեքը եկեղեցիներ են՝ Սբ․ Սիոն, Սբ․ Կարապետ և Սբ․ Աստվածածին։ Սակայն արձանագրություններից այնքան էլ պարզ չէ, թե որ անունը որ եկեղեցուն է պատկանում։

Հայտնի է, որ վանական համալիրը վերջին անգամ վերանորոգվել է 13-րդ դարում՝ 1270թ․։ Այդ մասին կա պահպանված նվիրատվական արձանագրություն, որի վկայմամբ վանքի առաջնորդ «նվաստ աբեղա» Հայրապետի հովանավորությամբ է կատարվել վերանորոգումը։ 

Եղեգիսի կիրճ գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 18 կմ հեռավարության վրա, Երևանից՝ 135 կմ։ Այն փռված է Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1640 մ։ Կիրճը հատկապես գեղեցիկ երևում է Սմբատաբերդից։ Եղեգիս գյուղի մոտ կա հրեական գերեզմանատուն։  Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։

Եղեգիսի Կիրճ

Եղեգիսի Կիրճ


Արփա գետ


Արփա գետը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից  և թափվում է Արաքս գետը՝ Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա: Երկարությունը 126կմ է (Հայաստանում՝ 90կմ), ավազանը՝ 2630ք/կմ:

Արփա գետը սկսվում է 3200մ բարձրությունից: Վերին հոսանքում լեռնային է, հոսում է կիրճերով: Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առվակների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի տարածքում։

Գետի սնումը հիմնականում ձնաանձրևային է (57%), հորդանում է ապրիլ-հունիսի ամիսներին, առավել չափով՝ մայիսին: Գլխավոր վտակներն են. աջից՝ Ջերմուկը, Հերհերը, Եղեգիսը, Ելփինը, ձախից՝ Ուղեձորը, Կապույտը, Գնիշիկը:

Արփա գետի վրա կառուցված են Ջերմուկի, Ազատեկի, Եղեգնաձորի և Արենիի ՀԷԿ-երը, Բարձրունու և Ազատեկի ջրհան կայանները: Արփա գետի վերին հոսանքում է կառուցվել նաև Կեչուտի ջրամբարը, որտեղից սկսվում է Արփա–Սևան ջրատար թունելը։

Չափազանց գեղատեսիլ է Արփա գետի կիրճն ու հովիտը։ Այստեղով է անցնում Երևանից՝ Արցախ և Իրան տանող մայրուղին, այստեղ են գտնվում Ջերմուկի ջրվեժը, Մոզ քաղաքի ավերակները, Գնդեվանքը, բազմաթիվ քարանձավներ և այլ տեսարժան վայրեր:

Оставьте комментарий